Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012

Իմունականխարգելումն առաջնային խնդիր

«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, ապրիլի 23-ին Առողջապահության նախարարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար անցկացվեց Կլոր սեղան, որի առանցքային թեման վերաբերում էր իմունականխարգելմանը:

 

Բացելով Կլոր սեղանը, Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշանիկ Հունանյանը նշեց, որ «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը գործողության մեջ է դրվել 2004 թվականից և նպատակ է հետապնդում իմունիզացիայի վերաբերյալ տեղեկատվությամբ խթանել հանրության իրազեկման բարձրացմանը, ինչը կնպաստի պատվաստումների միջոցով զերծ մնալ մի շարք վարակիչ հիվանդություններից: Այս առումով խոսնակը չափազանց կարևորեց լրատվամիջոցների դերը և հույս հայտնեց, որ կազմակերպված Կլոր սեղանը ճիշտ նպատակին կծառայի:

 

ՀՀ ԱՆ հիգիենիկ-համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը իմունականխարգելումը համարելով առողջապահական համակարգի տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից մեկը, գտավ, որ պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, ընդհուպ մինչև դրանց վերացումը: Հենց այս նախաձեռնումների արդյունքում կտրուկ նվազել են և կառավարելի հիվանդությունների մակարդակը, և դրանց հետևանքով մահվան դեպքերը:

 

Պարոն Վանյանն ուրախությամբ փաստեց, որ պլանային պատվաստումների ընդգրկվածության գործընթացում մեր հանրապետությունը բարձր ցուցանիշների է հասել: Իսկ 1995-ից Հայաստանում պոլիոմելիտի ոչ մի դեպք չի արձանագրվել, ինչի շնորհիվ 2002-ին մեր երկիրը ստացել է պոլիոմելիտից «ազատ գոտու» կարգավիճակ և առայսօր պահպանում է այս կարգավիճակն այն դեպքում, երբ 2010-ին Տաջիկստանում գրանցվել է պոլիոմելիտի 458 դեպք` 29 մահվան ելքով: Ամեն տարի աշխարհում 2 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտ B-ի բարդություններից, մոլորակի տարբեր հատվածներում շարունակվում են կարմրուկի և կարմրախտի համաճարակները: Անգամ եվրոպական մի շարք զարգացած երկրներում մահվան ելքերով կարմրուկի և կարմրախտի մի շարք դեպքեր են արձանագրվել:

 

Բանախոսը կարևորեց, որ շնորհիվ 2007-ին Հայաստանում 6-27 տարեկանների շրջանում անցկացված պատվաստումների, զերծ մնացինք կարմրուկով և կարմրախտով վարակի դեպքերից: Հենց պատվաստումների շնորհիվ մեր հանրապետությունում մոտ 100 անգամ նվազել են հեպատիտ B-ի դեպքերը, իսկ 2009-ին հնգավալենտ պատվաստումների ներդրումից հետո հանրապետությունում 2011-ին մենինգիտները նվազել են 2 անգամ:

 

«Եվ, այնուամենայնիվ, այս ձեռքբերումները մարդկանց շրջանում չպետք է ձևավորեն թյուր կարծիք, թե այլևս անհրաժեշտություն չկա պատվաստումներ կատարել հազվադեպ հանդիպող վարակիչ հիվանդությունների դեմ, քանի որ դրանք ցանկացած պահի կարող են բռնկվել` խլելով մարդկային կյանքեր: Այստեղ է, որ հանրությանն իրազեկելու լրագրողական ձեր աշխատանքով դուք կարող եք մարդկանց գիտակցությանը հասցնել այն գաղափարը, թե միայն ժամանակին տարվող պատվաստումները կարող են կանխել վարակիչ հիվանդությունների և հաշմանդամության զարգացումը»,-եզրափակեց պարոն Վանյանը:

 

ՀՀ իմունականխարգելման ազգային ծրագրի ձեռքբերումների և նվաճումների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:


Անդրադառնալով իմունականխարգելման գործընթացի նվաճումներին` բանախոսը փաստեց, որ 2007 թվականից մեզ մոտ չեն արձանագրվել կարմրուկ և կարմրախտ հիվանդություններ, իսկ խոզուկի միայն առանձին դեպքեր են գրանցվել:

 

Ինչ վերաբերում պոլիոմելիտի և դիֆթերիայի 1990-2011թթ. շարժընթացին, 1995-ից պոլիոմելիտի, 2000-ից դիֆթերիայի ոչ մի դեպք չի արձանագրվել, կարմրուկ-կարմրախտի 2007-ի պատվաստումների կամպանիան համապատասխանաբար 98 և 96 տոկոսանոց արդյունք է արձանագրվել, 2011-ին ՀՀ-ում պատվաստանյութերի արդյունավետ կառավարման գնահատում է իրականացվել:

 

Նա ներկայացրեց ՀՀ-ում ռոտավիրուսային վարակի շարժընթացը 2009-2012թթ.` համեմատելով ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք առաջավոր երկրների վարակի հոսպիտալացումների նվազեցման և պատվաստումների ընդգրկվածության հետ, անդրադարձավ նոր պատվաստանյութերի  ներդրման ու դրանց ազդեցության խնդիրներին:

 

Կլոր սեղանի շրջանակներում պատվաստումների վերաբերյալ ցուցադրվեց տեսահոլովակ:

 

Լրագրողների հնչեցրած պատվաստանյութերի ներկրմանը, դրանց պիտանելիության ժամկետին, հնարավոր բարդացումներին և այլ հարցերին Կլոր սեղանի վարողները տվեցին սպառիչ պատասխաններ:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Երկարակեցության 7 կանոն
Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...

Ծերություև և երկարակեցություն
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...

Հոգեկան առողջություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
Սննդային կախվածություն
Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...

Սնունդը և առողջությունը
5 առասպել հակաբիոտիկների մասին
5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...

Բուժում Դեղամիջոցներ
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

«Պահեստային մասեր» մարդու համար
«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ